Արմինֆո. Ղազախստանյան «Սկատ» մասնավոր ավիաընկերությունը կսկսի Երևանից Աստանա կանոնավոր չվերթներ իրականացնել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
«Տոմսերն արդեն վաճառվում են տոմսարկղերում: Հայ ընկերներս դիմել են անձամբ ինձ, խոսել նման չվերթ բացելու անհրաժեշտության մասին: Եվ մենք միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում բարձրացրել ենք այդ հարցը, ու, անկեղծ ասեմ, այն, որ նման չվերթ է բացվել, ամբողջովին ղազախստանյան «Սկատ» մասնավոր ավիաընկերության արժանիքն է, որը որոշել է կազմակերպել այդ չվերթը: Ենթադրվում է, որ Աստանա-Երևան չվերթը կիրականացվի շաբաթը երկու անգամ՝ «Բոինգ» ինքնաթիռներով: Առաջին չվերթը նախատեսված է մայիսի 31-ին»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ դիվանագետը փաստել է, որ ցանկացած ընկերության համար կարևոր է ոչ ընդամենը կոմերցիոն օգուտը, բայց գոնե շահութաբերությունը: «Ուզում եմ ասել, որ ինձ շատ է դուրս գալիս, թե ինչպես է աշխատում «Սկատը», այն չի վախենում շուկայում մրցակցել նույնիսկ «էյր Աստանա» մեծ բյուջեով ընկերության հետ: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել Հայաստանի քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից, գալ Աստանա, ինչպես նաև այցելել EXPO-2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որը պաշտոնապես կբացվի հունիսի 10-ին և կտևի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր»,- ասե է դիվանագետը:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |