Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 11:51
Նաիրա Բադալյան

Հայաստանը գաստրոնոմիական զբոսաշրջության տարածվածության գծով առաջատար հինգ երկրների շարքում է ռուսաստանցիների համար

Հայաստանը գաստրոնոմիական զբոսաշրջության տարածվածության գծով առաջատար հինգ երկրների շարքում է ռուսաստանցիների համար

Արմինֆո.  Հայաստանը գաստրոնոմիական զբոսաշրջության տարածվածության գծով ԱՊՀ և ներձակա արտասահմանյան առաջատար հինգ երկրների շարքում է ռուսաստանցիների համար, իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա տեղեկացնում է ՏուրՍթատ վերլուծական գործակալությունը:

 

Ըստ վերլուծության, գաստրոնոմիական զբոսաշրջության գծով նշված 5 առաջատար երկրների շարքում են`Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:

 

Գաստրոնոմիական զբոսաշրջությունն ԱՊՀ երկրներում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության համար 2017 թվականին: Վարկանիշը կազմված է գաստրոնոմիական տուրերի նկատմամբ պահանջարկի վերլուծության վրա:

 

Ըստ ՏուրՍթատ-ի տվյալների, դեպի ԱՊՀ և մերձակա արտասահամանյան երկրներ ռուսաստանցիների համար ամենատարածված գաստրոնոմիական տուրերն են - մեկ շաբաթյա այցերը: Օրինակ, Ռուսաստանից դեպի Հայաստան և Ղազախստան 7 օրով գաստրոնոմիական տուրն ավիատոմսերի հետ միասին միջին հաշվով կազմում է 900 դոլար, Ադրբեջան և Վրաստան`800 դոլար, իսկ դեպի Ուզբեկստան`1000 դոլար:

 

Գաստրոնոմիական զբոսաշրջությունը ճանապարհորդական շրջագայություն է, ծանոթանալու համար տվյալ տարածաշրջանի կամ երկրի գաստրոնոմիային, տեղական խոհանոցին և խոհարարական վարպետության դասերին: