Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 12:15
Նաիրա Բադալյան

Ուղիղ ավիաչվերթներ կիրականացվեն  Եգիպտոսի առողջարանային քաղաքների ու Երևանի միջև

Ուղիղ ավիաչվերթներ կիրականացվեն  Եգիպտոսի առողջարանային քաղաքների ու Երևանի միջև

Արմինֆո. Եգիպտոսի երկու ավիաընկերություններ ամառվա սկզբից կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել Երևանից դեպի Եգիպտոսի` Կարմիր ծովի ափին գտնվող առողջարանային քաղաքներ: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մուաթին:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը,  Air Cairo и AMC ավիափոխադրողները պայմանագրեր են կնքել Հայաստանի երկու զոբսաշրջային ընկերությունների հետ` դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կանոնավոր թռիչքների իրականացման շուրջ: Մուաթին հավելել է, որ Երևանից շաբաթական երեք չվերթ կիրականացվի Եգիպտոսի նշված քաղաքներ: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ ուղղությամբ առաջին ինքնաթիռը Երևանից կթռչի հունիսի 18-ին:

Հայաստանում Եգիպտոսի դեսպանը, որն իր երկրի շահերն է ներկայացնում նաև Վրաստանում, հաղորդել է, որ այժմ Թբիլիսիից շաբաթական չորս չվերթ է իրիականացվում դեպի  Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ: