Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 14:14
Ալինա Հովհաննիսյան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ֆիրմային անվանման փոփոխության մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ֆիրմային անվանման փոփոխության մասին

Արմինֆո. Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է իր ֆիրմային անվանումը «Ղ-Տելեկոմե ՓԲԸ-ից «ՄՏՍ Հայաստանե ՓԲԸ-ի փոխելու մասին: Ընկերության ապրանքային նշանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍե-ը, չի փոփոխվել:

 

«Երբ 2007թ. ՎիվաՍելը միացավ ՄՏՍ խմբին, ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը և ապահովում էր հեռահաղորդակցության նորարարական ծառայությունների լայն շրջանակ՝ մատչելի և մրցակցային սակագներով:  Տարիների ընթացքում, արդեն «ՄՏՍե խմբի կազմում, ընկերությունը փոխառեց խմբի լավագույն փորձը և օգտագործեց այն՝ ամենաժամանակակից ապրանքատեսակներն ու ծառայություններն իր բաժանորդներին առավել հասանելի դարձնելու համար: Ընկերության ֆիրմային անվանման մեջ «ՄՏՍե անվանման օգտագործումը հերթական տրամաբանական քայլն է՝ «ՄՏՍե խմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտեգրման գործընթացի համատեքստումե,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

 

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍե ՀԲԸ կազմում ներառվել է 2007 թվականին: «ՄՏՍե-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակ տրամադրող առաջատար օպերատորն է:

 

«ՄՏՍե-ում ընդգրկվելուց հետո խմբի կոմերցիոն գործիքներն ու տեխնիկական փորձառությունը օգտագոծելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ ավելի ամրապնդեց նոր ցանցերի և ծառայությունների ներդրման, ինչպես նաև գործառնությունների որակի և արդյունավետության բարձրացման ոլորտում իր մրցակցային առավելությունը: