Արմինֆո. Հայկական արտադրության ապրանքները, սկսած գյուղատնտեսական ապրանքներից մինչև տեքստիլը և արվեստի գործերը, շուտով կհայտնվեն ռուսական կայքերում: Հայաստանի խոշորագույն «Սպայկա» տրանսպորտային ընկերությունը, որն զբաղվում է նաև պահածոյացված գյուղապրանքների գնումներով և արտադրությամբ, մեկ ամսից կգործարկի Armzon առցանց գնումների հարթակը:
Սկզբնական շրջանում էլեկտրոնային հարթակը սպառողի համար հասանելի կլինի Մոսկվայում, իսկ հետագայում` Ռուսաստանի հարավի խոշոր քաղաքներում, իսկ մյուս մարզերի բնակիչների համար` ավելի ուշ: «Իրականացնելով on-line պատվերը մեր կայքի միջոցով, պատվիրատուն առմվազն 3 օրվա ընթացքում կստանա ապրանքը», - հավաստիացրել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Պատվերը ձևակերպելու և հաստատելու համար սահմանված է նվազագույն գին` 6 հազար ռուսական ռուբլի: Ապրանքի գնի մեջ կներառվի նաև առաքման արժեքը: Բայց, ցանկացած պարագայում, ըստ Բաղդասարյանի, պատվիրված ապրանքն էապես ավելի էժան կլինի, քան ռուսաստանյան սուպերմարկետներում: Ենթադրվում է, որ նշված հարթակում ներկայացված կլինեն ավելի քան 10 հազար ապրանքներ:
Սպայկան պատրաստ է առցանց հարթակով կիսվել բոլոր շահագրգիռ արտադրողների և մատակարարների հետ: Հիմնական չափանիշն ապրանքի որակն է, իրացվելիությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Բաշխումը տեղերում կիրականացվի դիստրիբյուտորական ցանցի միջոցով միջոցով:
Ներդրումային ընկերությունը նախագծի գործարկմանը կներդնի մոտ 3 միլիոն դոլար: Հաջող փորձարկումից հետո նախատեսվում է այն գործարկել նաև ԵԱՏՄ մյուս երկրներում:
Նշենք, որ «Սպայկա» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2001 թվականին, որպես միջազգային բեռնափոխադրող: Մինչև 2010 թվականն ընկերությունը տարածաշրջանային մակարդակով առաջատար դիրքեր էր զբաղեցնում բեռնափոխադրումների ծառայությունների ոլորտում: Ընկերության տրանսպորտային պարկը 200 տրանսպորտային միջոցներից:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |