
Արմինֆո. «Սպայկա» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը, որն զբաղվում է նաև մրգերի ու բանջարեղենի արտահանումով և վաճառքով դեպի Ռուսաստան և Եվրոպա, 2017 թվականին կկազմի 68 մլն.դոլար: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընկերության կատարած այցի ընթացքում: Ջերմոցային տնտեսությունում շրջայցից հետո Նախագահը «Գրինհաուզի» վարչական շենքում ծանոթացել է ընկերության ղեկավարության ներկայացրած տարեկան հաշվետվությանը և առաջիկա ծրագրերին:
Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1 316-ի:
Ինչպես լրագրողներին հայտնել է ընկերության ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, 2017 թվականին ջերմոցային համալիրը կընդլայնվի 55 հեկտարով, տարեկան արտադրական հզորությունը կկազմի 25 հազար տոննա, իսկ ինտենսիվ այգիների տարածքը կավելանա 1060 հեկտարով: Ընկերությունը նախատեսում է ջերմոցային տնտեսությունում արտադրել նաև դդմիկ, սմբուկ և պղպեղ:
Նշենք, որ «Սպայկա» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2001 թվականին, որպես միջազգային բեռնափոխադրող: Մինչև 2010 թվականն ընկերությունը տարածաշրջանային մակարդակով առաջատար դիրքեր էր զբաղեցնում բեռնափոխադրումների ծառայությունների ոլորտում: Ընկերության տրանսպորտային պարկը 200 տրանսպորտային միջոցներից:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

