
Արմինֆո. Անելիք Բանկը գործարկել է նոր անհատական աշխատավարձային քարտեր (ArCa Classic, Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum)`հատուկ պայմաններով և սակագներով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ստանալով աշխատավարձն Անելիք Բանկի քարտով` հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել մի շարք առավելություններից` ձեռք բերել քարտեր նվազեցված տարեկան սպասարկման վճարով և կից քարտի տարեկան սպասարկման վճարով, կանխիկի տրամադրումը Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում նրանց համար կլինի անվճար, իսկ քարտի առկա դրական մնացորդի վրա կհաշվեգրվի տարեկան 3% տոկոսադրույք:
«Այն հաճախորդները ովքեր կստանան իրենց աշխատավարձն Անելիք Բանկի քարտով, կկարողանան ոչ միայն ստանալ մատչելի սակագներով պլաստիկ քարտեր, այլև` հնարավորություն կունենան անվճար բացել ընթացիկ հաշիվներ` ՀՀդրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, ինչպես նաև` «Բանկ-Հաճախորդե համակարգի անվճար անդամակցություն և գործարքներ կատարելու անվճար իրավասությունե,- ասել է «Անելիք Բանկե ՓԲԸ Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.anelik.am կայքում և 010 59 33 33 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

