
Արմինֆո.Արդշինբանկը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 2-ից սկսած նվազեցնում է ՀՀ տարածքից դուրս արտարժույթով բանկային փոխանցումներ կատարելու համար սահմանված սակագները: Փոխանցումներն իրականացվում են աշխարհի ցանկացած երկիր հիմնականում 1 օրվա ընթացքում:
Փոխանցումների սակագինը 0.14%, նվազագույնը՝ 4,500 ՀՀ դրամ է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներկայացվող վճարման հանձնարարականների համար գործում են արտոնյալ սակագներ՝ 0.1%, նվազագույնը՝ 3,000 ՀՀ դրամ:
Նվազեցված սակագների, ինչպես նաև պայմանների և փոխանցման ժամկետների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ բանկի պաշտոնական կայքում www.ardshinbank.am կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

