Շաբաթ, 29 Ապրիլի 2017 14:48
Նաիրա Բադալյան

ՍԱՊԾ. Թուրքիայից բանջարեղենի ներկրման ոչ մի արգելք չկա, սակայն կա խիստ պետական վերահսկողություն

ՍԱՊԾ. Թուրքիայից բանջարեղենի ներկրման ոչ մի արգելք չկա, սակայն կա խիստ պետական վերահսկողություն

Արմինֆո. Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Թուրքիայից բանջարեղենի ներկրման արգելքի առկայությունը: Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

 

«Թուրքական ապրանքների ներկրման օրենսդրական արգելք չկա: Պարզապես, անվտանգության նկատառումներով, Հայաստանի մաքսային սահմանին թուրքական ծագում ունեցող արտադրանքը ավելի խիստ վերահսկողության է ենթարկվում», - հայտարարել է նա:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ արդեն մի քանի օր արգելվում է Բագրատաշենի մաքսատնով Թուրքիայից որոշ անվանումների արտադրանքի ներկրումը Հայաստան: Հաղորդումների համաձայն, նման որոշում է կայացրել ՍԱՊԾ: