Երեքշաբթի, 2 Մայիսի 2017 16:05
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Mastercard և Maestro քարտապանները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ կատարել «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Mastercard և Maestro քարտապանները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ կատարել «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի միջոցով

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին առաջարկում է «Վկոնտակտե»  և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից դեպի 16 երկրներ, ներառյալ Հայաստան:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա ռեժիմով արագ դրամային փոխանցումներ ստանալ ՌԴ-ից, անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին: Նոր հնարավորությունների շնորհիվ, ինչպես փոխանցումը կատարողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, փոխանցումներն ուղարկելով և ստանալով անկանխիկ եղանակով, ցանկացած վայրից և շուրջօրյա ռեժիմով, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

 

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» ցանցերի միջոցով մեկ փոխանցման նվազագույն գումարը կազմում է 100 ռուբլի, իսկ առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի: Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի և Android-ի բջջային հավելվածների համար: Դրամական փոխանցման արժույթը քարտի արժույթից տարբերվելու դեպքում  փոխանցվող գումարն ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

 

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ընկերների ցուցակից ընտրել ստացողին, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից հետո պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշվի գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը, տվյալները հարցվում են ստացողից: 

 

Փոխանցումը ստանալու համար ստացողը մուտք է գործում իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին,  սեղմում «Ստանալ փոխանցում»-ը և մուտքագրում իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարն անմիջապես հաշվեգրվում է ստացողի քարտին:

 

«Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանն`այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանությունը, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։ Այնուհետև ատացողն ստանում է հաղորդագրություն և ընտրում, թե որ քարտին պետք է հաշվեգրվի գումարը:

 

Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում: Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը պլաստիկ շուկայի առաջատարն է ոչ միայն քարտերի քանակով, այլ նաև գործարքների ծավալներով: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի թիվը կազմել է 518 հազար, որի գրեթե 79%-ը կամ 408 հազարը կազմել են Visa քարտերը: Տարեկան կտրվածքով, բանկը քարտերի ընդհանուր ավելացրել է 12,1%-ով, MasterCard քարտերի թվի 4,5 անգամ աճի հաշվին, Visa քարտերի թվի 4,5% անկամ դեպքում: ՎՏԲ-Հայաստան բանկի պլաստիկ քարտերավ գործարքների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է շուրջ 160 մլրդ դրամ (տարեկան 11,5% աճով), որից գրեթե 147 մլրդ դրամ կազմել են բանկոմատային գործարքները (տարեկան 9,1% աճով): 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ  346 սեփական POS-տերմինալ և 156 բանկոմատ: Մինչև  2013թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միայն VISA միջազգային քարտեր, ինչից հետո նույն տարվա սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ,  ձեռնամուխ եղավ Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանն ու սպասարկմանը: Դրանից զատ բանկը սպասարկում է նաև ArCa լոկալ քարտեր: Բանկն ունի սեփական պրոոցեսինգ: ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը (67) ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի մարզերում: