
Արմինֆո. 2017 թվականի առաջին I եռամսյակի արդյունքներով Հայաստան է այցելել 400.3 հազար մարդ, տարեկան աճը`14,8%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նշված ցուցանիշի 53%-ը կամ 212.1 հազարը եղել են ՀՀ քաղաքացիներ (տարեկան աճը`13%):
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան այցելած օտարերկրացիների թվում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք կազմել են 79,5 հազար, տարեկան աճը`20,9%: Այնուհետև հաջորդում են` Իրանի քաղաքացիներ - 37.7 հազար (աճը`10.8%), Վրաստան - 34.6 հազար (աճը`2,3%), Ֆիլիպիններ - 5.6 հազար (աճը` 7 անգամ), իսկ լավագույն հնգյակը եզրափակում են 4.3 հազար ուկրաինական քաղաքացիները (տարեկան աճը`7%):
Առաջատար տասնյակում են նաև` ԱՄՆ քաղաքացիներ (3.1 հազար, տարեկան անկումը` 1,3%), Ֆրանսիա (1,7 հազար, աճը`15%), Գերմանիա (1.5 հազար, տարեկան աճը`1.3%), Թուրքիա (1.4 հազար, տարեկան անկումը`5,3%) և Հնդկաստան (1.2 հազար, տարեկան աճը`2,5 անգամ):
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

