
Արմինֆո. Հայ բեռնափոխադրողներ ափամերձ (կաբոտաժային) բեռների փոխադրումներ կիրականացնեն Ռուսաստանում, Ղրղզստանում և Բելառուսում:
Համապատասխան որոշման նախագիծը ներգրավվել է կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգում: Ծրագիրը հայ փոխադրողներին հնարավորություն կտա էապես նվազեցնել միջազգային բեռբնափոխադրումների ծախսերը և ստանալ լրացուցիչ եկամուտ:
«Արդյունքում, հայ բեռնափոխադրողները ներդրումներ կկատարեեն այդ ոլորտում, կթարմացվի մեքենաների պարկը, ինչպես նաև տեղի կունենա միջազգային բեռնափոխադրումների զարգացում», - ասված է նախագծի հիմնավորման մեջ:
