Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017 16:32

Թուրքական «Pegasus Airlines» լոուքոստերն անորոշ ժամկետով հետաձգել է մուտքը հայաստանյան շուկա

Թուրքական «Pegasus Airlines» լոուքոստերն անորոշ ժամկետով հետաձգել է մուտքը հայաստանյան շուկա

Արմինֆո. Թուրքական «Pegasus Airlines» լոուքոստերի մուտքը հայաստանյան ավիացիոն շուկա տեխնիկական պատճառներով հետաձգվել է անորոշ ժամկետով: Այս մասին մայիսի 3-ին լրագրողներին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

«Ուսումնասիրելով շուկան, թուրքական ընկերությունը որոշել էր թռիչքներ իրականացնել դեպի հայաստան, սակայն, առաջացան անսպասելի տեխնիկական պատճառներ: Նախօրեին մենք լուր ստացանք «Pegasus Airlines» ընկերությունից, որտեղ հաղորդվում էր, որ ընկերության մուտքը հայաստանյան շուկա տեխնիկական պատճառներով հետաձգվում է`անորոշ ժամկետով»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից «Pegasus Airlines» լոուքոստերը շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով: