Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 1.1%, նախորդ շաբաթ տեղի ունեցած`0.9% աճի համեմատ: Ընդ որում, ընթացիկ շաբաթ էժանացել են բոլոր մետաղները, բացի պալադիումից, որի գինը բացասականից անցել է դրական դինամիկայի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մայիսի 1-7-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19736,17 դրամ (շաբաթվա անկումը`1.1%), արծաթ – 276.75 դրամ (շաբաթվա անկումը`2.4%), պլատինիում – 14831.21 դրամ (շաբաթվա անկումը` 2.6%), պալադիում – 12514.44 դրամ (շաբաթվա աճը`1.7%):
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |