
Արմինֆո. 2017 թվականին Սևանա լճից ջրառը չի պակասեցվի, այլ կշարունակվի կազմել 170 մլն. խոր.մետր: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում:
Ինչպես պարզաբանել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը, չնայած ձմռանը տեղած առատ ձյանը, ներկայումս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գոյություն ունի ժամանակացույցից 65 մլն.խոր.մետրով հետ մնալը: «Առատ ձյան տեղումներից հետո տեղի անձրևներ չեկան, ինչի արդյունքում գոլորշիացավ զգալի ծավալով ջուր»,-պարզաբանել է նա:
Արդյունքում, ներկայումս, ըստ Հարությունյանի, ջրի մակարդակը ոռոգման ջրամբարներում 6-7% ցածր է նախորդ տարվա նույն օրերի համեմատ: «Հետևաբար, մենք չենք կարող պակասեցնել ջրառը»,-հավելել է նա:
Նշենք, որ 2014 թվականին ջրառը Սևանա լճից կազմել 270 մլն խորանարդ մետր, իսկ 2015- 2016 թվականներին`170 մլն խորանարդ մետր: ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունվարի 30-ին հավանության էր արժանացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն, մինչև 2019 թվականը ոռոգման նպատակով ջրառը Սևանից կավելացվի: Ջրառի ծավալներն ամեն տարի սահմանվում են, կախված ջր իպաշարներից Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգում: Մինչև 2019 թվականը նախատեսվում է կառուցել մի շարք ջրամբարներ, որոնք կարող են լուծել ոռոգման ջրի հավաքման պրոբլեմը, ինչպես նաև կվերանա ջրառի անհրաժեշտությունը Սևանա լճից:-
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

