
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 33.8 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`7.9%, նախորդ տարվա անկումը`2.3%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`94.2% կամ 31.8 մլրդ դրամ, տարեկան անկումը`9.1%:
Ըստ վիճակագրության, 2017-ի մարտին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 11.9 մլրդ. դրամ, տարեկան աճը`11.3%, հիմնականում հեռահաղորդակցության հատվածի հասույթի 9% աճի շնորհիվ, մինչև 11 մլրդ.դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակում կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 36.7 մլրդ դրամ, տարեկան անկումը` 2.3%: Ստացված ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 35 մլրդ. դրամ, տարեկան անկումը`1.5%: