
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը ձեռնպահ է մնացել ներդրումների առնչությամբ հստակ թվեր նշելուց, սակայն նշում է այդ ուղղությամբ աշխուժացումը:
«2017 թ. առաջին ամիսների արդյունքների համաձայն տնտեսական ակտիվության 6,6% ցուցանիշի հիման վրա կարելի է փաստել տնտեսությունում աճի մասին, ինչն իր հերթին նշանակում է ներդրումների ոլորտում աշխուժացում»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Վարդան Արամյանը:
Միաժամանակ, ֆինանսների նախարարի խոսքով, ներդրումներն ինքնին չեն գալու: Այս համատեքստում նախարարը նշել է իր ապրիլյան այցը Վաշինգտոն, որտեղ հայկական պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: Նրա խոսքով, ԱՄՀ-ն և ՀԲ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներն են երկրի տնտեսական օրակարգի ձևավորման հարցում: Ինչպես նշել է Արամյանը,
նման հարթակները կարևոր են հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների, ինչպես նաև երկրի տնտեսական քաղաքականության ներկայացման համար: «Այնպես չի լինելու, որ մենք մեր աշխատասենյակներում նստած որևէ գործողություն անելով՝ արտաքին ներդրողն իմանալու է այդ մասին: Նշանակում է` դու պետք է կոմունիկացվես»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2017 թ. փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր առաջիկա տարիներին 3.2 մլրդ դոլարի ներդրումների ներգրավման հնարավորության մասին: Դրանցից 830 - 840 միլիոնն սպասավում է այս տարի: Մինչդեռ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում 2016 թվականին նվազել են մինչև $ 90 մլն՝ վերջին 5 տարիներին տարեկան կրճատվելով 40-50%:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

