Հինգշաբթի, 4 Մայիսի 2017 17:24

Կանցկացվի Տոլմայի 7-րդ համահայկական փառատոնը

Կանցկացվի Տոլմայի 7-րդ համահայկական փառատոնը

Արմինֆո. Մայիսի 20-ին կկազմակերպվի Տոլմայի 7-րդ ավանդական համահայկական փառատոնը, որը կանցկացվի Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝  Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում:

 

Փառատոնն անցկացվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Կներկայացվեն տոլմայի տարբեր տեսակներ՝ պատրաստված տարբեր գյուղերի ու տարածաշրջանների ներկայացուցիչների կողմից: Մասնակցում են Հայաստանի առաջատար ռեստորանները, ինչպես նաև անհատներ Երևանից և մարզերից, որոնցից յուրաքանչյուրը տեղում պատրաստում է ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: