Ուրբաթ, 5 Մայիսի 2017 18:22
Ալինա Հովհաննիսյան

«Ռոստելեկոմը» գործարկում է «Արցախն ավելի մոտ» երկօրյա հատուկ առաջարկը 

«Ռոստելեկոմը» գործարկում է «Արցախն ավելի մոտ» երկօրյա հատուկ առաջարկը 

Արմինֆո. Հաղթանակի տոնին ընդառաջ «Ռոստելեկոմըե հայաստանյան բաժանորդների համար երկօրյա հատուկ առաջարկ է ներկայացրել. բոլոր գործող բաժանորդներին, ովքեր օգտվում  են ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից կամ ընկերության փաթեթային առաջարկներից, մայիս 8-ից մինչև 9-ը ներառյալ կտրամադրվի 60 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր զանգերի համար։

Հարցերի և այլ մանրամասների համար բաժանորդները կարող են զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: