Ուրբաթ, 5 Մայիսի 2017 22:02
Էմմանուիլ Մկրտչյան

Պետր Միկիսկա. Հայաստանում լրջորեն փոխվում է ներդումային մթնոլորտը

Պետր Միկիսկա. Հայաստանում լրջորեն փոխվում է ներդումային մթնոլորտը

Արմինֆո. Վերջերս Չեխիայի Հանրապետության խորհրդարանը միաձայն քվեարկեց Հայոց ցեղասպանության պատմական փաստը ճանաչելու օգտին: Բարեկամ երկրի այդ կարևորագույն որոշումը մի նոր գործոն հանդիսացավ, ուղղված Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական և միջազգային համագործակցության ամրապնդմանը: Բայց միջպետական համագործակցության ոչ պակաս կարևոր ասպեկտներից է նաև առևտրա-տնտեսական կապերի ամրապնդումը, որոնք այս փուլում դեռ գտնվում են բավականին ցածր, անբավարար մակարդակում: Բայց, այնուամենայնիվ, վերջին ժամանակներս դրանք զգալիորեն աշխուժացել են, սկսել են մեր երկիր հաճախել չեխական բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ մի շարք ներդրումային ծրագրերի շուրջ ընթանում են բուռն բանակցություններ: Այդ թեմայով ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը զրուցում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի (Petr Mikyska) հետ

 

Պրն.դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական տնտեսական համագործակցությունը լուրջ նախագծերի պրակտիկ իրականացման համատեքստում, որոնց իրականացման մտադրությունների մասին արդեն գրում է մեր մամուլը

 

Դուք լիովին իրավացի եք, երբ խոսում եք վերջին ժամանակներս չեխ ներդրողների և ձեռնարկատերերի հետաքրքրության ակտիվացման մասին`Հայաստանում աշխատելու առումով: Այդ ուղղությամբ առաջին լուրջ քայլն արվել է 2014 թվականին, երբ մեր երկրներն ստորագրեցին տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որի հիման վրա ստեղծվեց հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը: Հանձնաժողովն արդեն 2 անգամ հավաքվել է, իսկ այս տարվա սեպտեմբերին Երևանում տեղի կունենա 3-րդ նիստը: Կարևոր է, որ, ի տարբերության առաջին հանդիպման, որը կրում էր ֆորմալ-կազմակերպչական բնույթ, ես կասեի` ճանաչողական բնույթ, երկրորդ նիստի աշխատանքներին մենք ներգրավեցինք ձեռնարկատերերի, կազմակերպելով բիզնես-համաժողով: Այս տարի երկու երկրների կառավարական հանձնաժողովներին կուղեկցեն ձեռնարկատերերի պատվիրակություններ, որոնց հնարավորություն կընձեռվի ուղիղ հարաբերություններ հաստատել`ելնելով սեփական շահերից: Միջկառավարական հանձնաժողովի և բիզնես-շփումների ակտիվացման շնորհիվ 2012 թվականից ի վեր առաջին անգամ հաջողվեց ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Նախկինում ապրանքաշրջանառության ցուցանիշն ինչ-որ արհեստականորեն «լիցքավորված» էր ինքնաթիռների մատակարարումներով, որոնք ավելի վաղ գտնվում էին «Չեխական ավիաուղիների» հաշվեկշռում, բայց իրականում`ապրանքաշրջանառությունը չնչին էր, իսկ վիճակագրությունը չէր արտացոլում իրական վիճակը: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նույնպես չնպաստեց կապերի զարգացմանը`դեպի Հայաստան չեխական  արտահանումների ծավալների ավելացման առումով: Ավելին, մի կողմից,  դեպի Հայաստան դրամական փոխանցումների հոսքերի սահմանափակումը լրջորեն խաթարեց բնակչության գնողունակությունը, իսկ մյուս կողմից, Եվրոպական միության երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի փաստացի բարձրացումը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ ապրանքաշրջանառության վրա: Բայց վերջին կես տարում մենք նկատում ենք աճ, ընդ որում` էական, թե դեպի Չեխիա հայկական արտահանումների, և թե դեպի Հայաստան չեխական արտահանումների ծավալներում:

 

Այսինքն, մենք կարո՞ղ ենք Հայստանում արդեն խոսել դեպի Չեխիա հայկական արտահանումների դրական դինամիկայի մասին: 

 

Այո, վերջին ամիսներին դեպի Չեխիա հայկական արտահանումների ծավալներում նկատվում է կայուն աճ, հասնելով մինչև 3 մլն.ԱՄՆ դոլարի: Իհարկե, դա փոքր թիվ է, բայց կարևորն այն է, որ կա աճ և դինամիկա: Մենք էլ մեր կողմից ենք աշխատում պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը ոչ միայն ներմուծի չեխական ապրանքներ, այլ նաև կարողանա իր ապրանքներն արտահանել մեր երկիր: Դա կարևոր է հայկական արտահանման դիվերսիֆիկացայի առումով, որպեսզի ապրանքները գնան ԵՄ երկրներ, որպեսզի չլինի միակողմանիություն: Իսկ դրա համար Հայաստանի հետ մենք ունենք մի շատ լավ գործիք – GSP+ ռեժիմը: Այն առայժմ չի կիրառվում ցանկացած ձևով, բայց աշխատում է, հուսով եմ, որ հետագայում ավելի լավ կաշխատի: Պարզապես, հայ արտադրողները դեռ չեն կարգավորել բոլոր, այդ թվում նաև տեխնիկական բնույթի ընթացակարգերը, այդ արտոնյալ ռեժիմով մատակարարումներն իրականացնելու համար:

Եվ ընդհանրապես, Հայաստանի արտահանումային առաջարկները, որոնք նախատեսված են ԵՄ երկրների համար, որակյալ մրցունակ ապրանքների քանակային առումով, առայժմ սահմանափակ են, չնայած գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում: Մյուս կողմից, հայ արտահանողների մոտ դեռ պահպանվում է ծախսերի բարձր մակարդակը, ինչը պայմանավորված է տրանսպորտային հաղորդակցություններով և լոգիստիկայով: Բայց այդ ուղղությամբ նույնպես երկրի նոր կառավարությունը հոգ տարավ և կարողացավ էապես նվազեցնել փոխադրումների գինը, այդ թվում նաև եվրոպական ուղղություններով, դրանով իսկ բարձրացնելով մատակարարումների արդյունավետությունը: Կարծում եմ, որ դա նոր կառավարության հիմնական, իրական և զգալի ձեռքբերումն է: Երկրում զուգահեռաբար փոխվում է նաև ներդրումային մթնոլորտը: Այժմ աշխատելն ավելի հեշտ է,  իսկ եթե առաջանում են դժվարություններ, ապա դրանք լուծվում են: Այնպես չէ, ինչպես նախկինում էր, երբ շուկայի մի ամբողջ հատվածներ մենաշնորհայնացված էին ու ներդրողների համար փակ: Դա շատ լավ է, դա նոր կառավարության մեծ ձեռքբերումն է, և մենք հուսով ենք, որ ներդրումային մթնոլորտն ավելի կբարելավվի:

 

Արդյո՞ք դրանով չի բացատրվում «Տատրա» ավտոմոբիլային գործարանի հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ: Լուրեր էին շրջանառվում Հայաստանում բեռնատարների հավաքման արտադրություն գործարկելու մտադրությունների մասին: Ճիշտ է, այդ լուրերը հետո դարձան ապատեղեկատվություն, իսկ թվերի առումով պարզապես անհավատալի, նմանվելով նախընտրական քարոզարշավի:

 

Իրականում «Տատրան» ունի Հայաստանի հետ կապված որոշակի պլաններ: Այսօր ընթանում են յուրատեսակ տեխնոլոգիայով և բարձր անցանելիությամբ բեռնատարների հավաքում կազմակերպելու ուղղությամբ ակտիվ խորհրդատվություններ: Այդպիսի տեխնոլոգիա ունի միայն Տատրան: Ինչ վերաբերվում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, ապա այն շատ էր դեֆորմացված, դրա համար էլ, պատահական չէ, որ ընկալվեց որպես ապատեղեկատվություն: Այն բխում էր որոշ խմբերի շահերից, ոչ մի ընդհանուր բան չուներ նախագծի հետ, և կազմակերպվել էր նախագիծը վարկաբերելու նպատակով: Հայաստանում չի կարող բացվել հավաքման այնպիսի կոնվեյեր, որի վրա կարող է աշխատել 2 հազար մարդ, այն ժամանակ, երբ Տատրայի իրական դիվիզիոնում նման բեռնատարների հավաքման վրա աշխատում է 1300 մարդ: Բայց բանակցությունները շատ ակտիվ են ընթանում, արդեն հայտնի է, թե որտեղ պետք է կազմակերպվի բեռնատարների հավաքումը, ով կլինի ավտոգործարանի գործընկերը Հայաստանում: Ես առայժմ չե կարող բացել փակագծերը, տալ անուններ, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել և տեղեկատվությունը կրում է գաղտնի բնույթ:

 

 Տատրայի օրինակի վրա կարելի է մեկնաբանել, որ ներդրումներն, իհարկե, ուղղված կլինեն ոչ թե ավտոմեքենաների սպառմանը փոքրիկ Հայաստանում, այլ դեպի ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ, անգամ դեպի Իրան: Այդ սխեման կարո՞ղ է գործել:

 

Դուք լիովին իրավացի եք: Սկզբում, երբ Հայաստանի ղեկավարությունը ԵԱՏՄ-ին միանալուց հետո խոսեց Եվրասիական միության հետ յուրատեսակ կամուրջ կամ դարպասներ դառնալու հնարավորության մասին, ես դրան վերաբերվեցի մի փոքր հոռետեսորեն: Ես նույնիսկ նախարարներից մեկին հարցրեցի. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Չէ՞ որ եթե որևէ մեկն ուզում է աշխատել ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին`Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ, ապա ավելի հեշտ է դա անել Բելառուսում: Եթե չեխ ներդրողը չկարողանա ուղղակի դուրս գալ ռուսաստանյան լայնածավալ շուկա, ապա կսկսի աշխատել Բելառուսում, ստեղծելով այնտեղ իր ձեռնարկությունները»: Այնտեղ կան բոլոր պայմանները, չնայած, կան նաև պրոբլեմներ: Ասեմ, որ Բելառուսի հետ Չեխիան ունի համագործակցության շատ բարձր մակարդակ, իսկ ապրանքաշրջանառությունը մշտապես և անշեղորեն աճում է: Այն աճում է նաև Մաքսային միության ստեղծումից հետո, երբ, սկզբունքորեն, կարելի էր ակնկալել հակառակ արդյունք: Հետևաբար, երբ Հայաստանը մտավ ԵԱՏՄ, ես մտածեցի, որ դա չի ազդի ապրանքաշրջանառության վրա, ինչպես դա տեղի ունեցավ Բելառուսի հետ: Բայց Հայաստանում մենք բախվեցինք էական անկմանը, և միայն այսօր կարելի է խոսել նոր աճի մասին:

 

Այնուամենայնիվ, վերադառնալով ԵԱՏՄ-ում Հայաստանի դիրքին, կուզենայի նշել, որ գրագետ ներդրումային քաղաքականության դեպքում կապող կամրջի սխեման կարող է աշխատել: Հատկապես այսօր, երբ որոշ ոլորտներում կան որոշակի պատժամիջոցներ:

Այսօր Հայաստանի համար, իրոք, հայտնվել է միմյանց կապող նախագծերի համար ներդրումներ ներգրավելու յուրատեսակ հնարավորություն: Նույնը կարելի է Հայաստանի մասին ասել՝ որպես Իրանի հետ կապող օղակի: Ցավոք, Իրանի հետ կապերը դեռ շատ թույլ են, չկան պայմաններ, որոնց դեպքում Հայաստանում արտադրված ապրանքները կարող են առանց մաքսատուրք առևտրի շրջանակներում արտահանվեն դեպի Իրանի շուկաներ: Այսօր ԵԱՏՄ և Իրանի միջև բանակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Եվ եթե հասնեն հաջողության, ապա Հայաստանի համար դա կլինի շատ լավ հնարավորություն, երկիրը բացառապես գրավիչ կդառնա ներդրումների համար:

 

Ուրիշ ի՞նչ նախագծեր ու գաղափարներ ունեն չեխ ներդրողները Հայաստանի համար:

 

Շատ լավ է զարգանում մեր համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում: Կա մի ընկերություն, որը մասնագիտանում է հակակարկտային ցանցերի արտադրության և տեղադրման ուղղությամբ: Ինչպես գիտեք, դա շատ ցավալի թեմա է Հայաստանի համար: Չեխական ընկերությունն այստեղ արդեն ավարտին է հասցրել երկու նախագիծ և կընդլայնի դրանց թիվը: Նրանք ունեն լավ տեխնոլոգիաներ և, որքանով ինձ է հայտնի, ընկերությունն արդեն պլանավորում է արտադրություն կազմակերպել Հայաստանի տարածքում:

 

Մենք ուզում ենք մասնակցել էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը, մատակարարել փոքր տուրբիններ, հիդրոէլեկտրակայաններ: Ի դեպ, մայիսի 30-ին Երևանում տեղի կունենա ոչ մեծ բիզնես-համաժողով, որտեղ չեխ ներդրողները կհանդիպեն տեղական գործարարների հետ, որոնք ցանկանում են ստեղծել արևային պարկեր, կառուցել փոքր ՀԷԿ-եր, տեղադրել հողմային տուրբիններ: Կա նաև կենցաղային թափոններից էներգիա արտադրելու նախագիծ: Այդ ներդրողների մեջքին կանգնած է Չեխիայի Արտահանումային բանկը, որը պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել այդ նախագծերին՝ մինչև միլիոն եվրոյի սահմաններում և լավ պայմաներով: Հայաստանում արդեն օրենսդրորեն ստեղծված է այլընտրանքային էներգետիկայի զարգացման գերազանց համակարգ: Ձևավորվել է շատ ճիշտ մոտեցում, որն ապահովում է էլեկտրաէներգիայի երաշխավորված սպառումը գեներացիայի այլընտրանքային աղբյուրներից: Իսկ Չեխիայում, հակառակը, փորձը դառն է, այնքան էլ հաջող չէ: Մեզ մոտ արգելել են նոր պարկերի կառուցումը, քանի որ էներգիայի ինքնարժեքը բարձր է, իսկ ցանցերն ի վիճակի չեն բարձրացնել էլեկտրաէներգիայի գները և պարկերից գնել էլեկտրաէներգիա: Հետևաբար, արևային էներգիա արտադրողներն այսօր չեն կարող ցանցերին վաճառել իրենց արտադրած էներգիայի 10 տոկոսից ավելին, և պետք է ինքները սպառեն առյուծի բաժինը: Հայաստանում այլ է, երաշխավորված սպառումը շատ գրավիչ է, քանի որ կարող եք ցանցերին հանձնել ողջ էներգիան և ինքներդ ոչինչ չսպառել: Թափոնների վերամշակման նախագծերը նույնպես արդիական են Հայաստանի համար: Չեխական ընկերությունները պատրաստ է սարքավորումներ մատակարարել Հայաստանի տարբեր շրջաններին: Պիլոտային նախագիծը մեկնարկել է Արմավիրում, իսկ մենք, որպես դեսպանատուն, արդեն միացել ենք դրան, մարզի դպրոցականների մոտ տարրական գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագրերին մասնակցելու միջոցով, թե ինչպես և որքան է անհրաժեշտ աղբի վերամշակումը, ինչպես նաև տեսակավորումը՝ պլաստիկ, ապակե, թղթե թափոնների: Դրանով մենք մեր ներդրողներին հնարավոր աջակցություն կմատուցենք երկրի համար շատ կարևոր խնդիրների լուծման հարցում:

 

 

Շնորհակալություն հարցազրույցի համար

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.12.2025
RUB4.800.02
USD381.70-0.07
EUR448.190.49
GBP510.680.02
CAD277.10-0.39
JPY24.610.13
CNY54.160.04
CHF479.40-0.87