Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 14:59

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի ՎԶԵԲ տարեկան ժողովին

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի ՎԶԵԲ տարեկան ժողովին

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիկոսիա, մասնակցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից:

Ըստ աղբյուրի, միջոցառման շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ-ի, Կիպրոսի Կենտրոնական բանկի և այլ միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Հայաստանում ՎԶԵԲ գործունեության մեկնարմից ի վեր, մասնավորապես 1992-ից մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում 157 ծրագրերի իրականացման նպատակով ներդրել են ավելի քան եվրո 1.13 մլրդ,եվրո, ներդրումներ կատարելով ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ընդ որում, ներդրումների ավելի քան 88% -ն ուղղվել են մասնավոր հատվածին: