Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 18:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում շարունակում է գերիշխել արժութային բաղադրիչը 

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում շարունակում է գերիշխել արժութային բաղադրիչը 

Արմինֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) առյուծի բաժինը կազմում է արժութային բաղադրիչը`62.7% կամ 1.425 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով արտարժութային վարկերն ավելացել են 8.3%, իսկ միայն I եռամսյակում նվազել`2,1%:  Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկերի ծավալը կազմել է 37.3% կամ 846.6 մլրդ դրամ, տարեկան աճը`28.6%, իսկ եռամսյակային աճը`27%:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրանադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017-ի ապրիլին աճել է 13,5%, եռամսյակային աճը`0.4%, կազմելով 2.422 տրլն. դրամ: Իսկ առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ընդհանուր ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 15%, իսկ առաջին եռամսյակում նվազել են 0,4%, մինչև 2.272 տրլն.դրամ:

Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017 թվականի ապրիլի 1-ին համապատասխանաբար կազմել է`4.35% և 1.39% (նախորդ տարի` 5.34% և 2.13%, նախորդ եռամսյակում` 4.14% և 1.32%): Տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի ծավալը նվազել է 26.1%, 2017-ի ապրիլի 1-ին կազմելով 33.6 մլրդ. դրամ, իսկ երկարաձգված վարկերի ծավալը նվազել է 12,9%, մինչև 114 մլրդ դրամ: Ժամկետանց և երկարաձգված վարկերի եռամսյակային աճը համապատասխանաբար կազմել է`20,1% և 3.1%:

Ըստ վիճակագրական տվյալների, դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2017-ի ապրիլին կազմել է 16.80%, նախորդ եռամսյակի` 15.38% և նախորդ տարվա` 19.11% փոխարեն:

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2017 թվականի մարտի 31-ին կազմել է 483.45 դրամ /դոլար: