Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 10:50
Մարիաննա Մկրտչյան

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծանոթացել են Կաշենի լեռնահանքային համալիրի գործունեությանը

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծանոթացել են Կաշենի լեռնահանքային համալիրի գործունեությանը

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 9-ին ԼՂՀ կառավարությունը և «Վալեքս Գրուպե ընկերությունը ստորագրել էին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում լեռնարդյունաբերական աշխատանքների կազմակերպման մասին համաձայնագիր, որի շահագործումն սկսվել է անցյալ տարի: «Վալեքս Գրուպե ընկերությունը նախատեսում է շահագործման 10 տարիներին կատարել շուրջ 80 մլն դոլարի ներդրում: Մասնագետները պնդում են, որ Կաշենի հանքավայրն այնքան հարուստ չէ ոսկով, ինչպես Դրմբոնի հանքավայրը, բայց պղնձի և մոլիբդենի պաշարները թույլ են տալիս այստեղ սկսել լայնածավալ արտադրություն: Եթե Դրմբոնի կոմբինատը տարեկան արդյունահանում է 350 հազար տոննա հանքանյութ, ապա Կաշենի հանքավարյում, ըստ նախնական տվյալների, կարելի է արդյունահանել տարեկան 1 մլն 600 հազար տոննա հանքանյութ: 10 տարիների ընթացքում կարդյունահանվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ, որը պարունակում է ավելի քան 20% պղնձի խտանյութ: Նախատեսվում է նաև մոտ 1200 նոր աշխատատեղերի ստեղծում: «Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998-ին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերությունների: Դրանց թվում են` «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին՝ Թեղուտի նախագծի համակարգման նպատակով, «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման գործարանը: