
Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել իրականացված ներդրումների և պետության հանդեպ տնտեսվարող սուբյեկտների պարտավորությունների գույքագրում, մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա խոստովանել է, որ շատ հաճախ տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, ձեռք բերելով գույք և միաժամանակ պարտավորվելով որոշակի ներդրումներ կատարել, հայտարարում են հարյուր միլիոնների հասնող ֆինանսական ներդրումների մասին՝ ստանալով որոշակի հարկային արտոնությունները: Սակայն գործնականում ներդրումները չեն գերազանցում 1-2 մլն-ն: «Այդ հարցը խիստ ակտուալ եմ համարում: Նախկինում մենք դրանով չենք զբաղվել, բայց պետք է զբաղվենք»,- հայտարարել է Վարդան Հարությունյանը՝ խոստանալով հետևողական լինել այդ հարցում:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

