Ուրբաթ, 12 Մայիսի 2017 12:43
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկն իր մշտական հաճախորդներին առաջարկում է արտարժույթի փոխանակումով շահավետ դրամական փոխանցումների իրականացում

Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է Ակցիա՝  Բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Կոնվերս Տրանսֆեր, Յունիստրիմ, Անելիք, Մանի գրամ, Ինտերէքսպրես, Բեստ) արտերկրից պարբերաբար  գումար ստացող հաճախորդների համար:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով:

Աղբյորի համաձայն, մինչև հուլիսի 31-ը  դոլարը կփոխարկվի Բանկում գործող կանխիկի  առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով, հայտնել են Բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակներում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron «Տրանսֆեր» քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի:

Բացի այդ, Ակցիայի շրջանակներում «Converse Transfer» համակարգով արտասահմանից  փոխանցումներ ստացած հաճախորդներին կարող է առաջարկվել մինչև 500 հազար դրամի չափով վարկային սահմանաչափ:

«Ակցայի ավարտից  հետո Բանկի միջոցով «Converse Transfer» համակարգով արտասահմանից  փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է  խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու  են՝ երկու անձի համար ուղեգիր  ԱՄԷ,  iPhone7  և դրամական ու իրային  շահումներ», - նշել են Բանկում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://benefits.conversebank.am/ru/current­promotions/item/2017/05/02/conversetransferpromo/ հղումով:

Նշենք, որ Կոնվերս բանկը Կոնվերս Տրանսֆերից բացի դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Յունիստրիմ, Անելիք, Մանի Գրամ, Ինտերեքսպրես, Բեստ համակարգերով:

Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են`Advanced Global Investments LLC`80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերություն` 14.06% և Էջմիածնի Մայր տաճար` 5%, բայց 100% բաժնետոմսերի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: