Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 2.9%, նախորդ շաբաթ տեղի ունեցած`1.1% անկման համեմատ: Ընդ որում, ընթացիկ շաբաթ էժանացել են բոլոր մետաղները, բացի պալադիումից, որի գինը պահպանել է դրական դինամիկան, որոշակի դանդաղումով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մայիսի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19381,10 դրամ (շաբաթվա անկումը` 1.8%), արծաթ – 259.35 դրամ (շաբաթվա անկումը`6.3%), պլատինիում – 14237.69 դրամ (շաբաթվա անկումը` 2.6%), պալադիում – 12570.09 դրամ (շաբաթվա աճը`0.4%):
RUB | 4.81 | 0.01 |
USD | 381.76 | 0.06 |
EUR | 448.80 | 0.61 |
GBP | 512.40 | 1.72 |
CAD | 277.10 | 0.00 |
JPY | 24.65 | 0.04 |
CNY | 54.21 | 0.05 |
CHF | 479.54 | 0.14 |

