Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 13:22
Կարինա Մելիքյան

ԱՄՀ-ին և ՀԲ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ Հայաստանի ԿԲ-ն 300 հատ արծաթե հոբելյանական հուշադրամ է թողարկել

ԱՄՀ-ին և ՀԲ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ Հայաստանի ԿԲ-ն 300 հատ արծաթե հոբելյանական հուշադրամ է թողարկել

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,

հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով: Ստորին և վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA’S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն և անգլերեն մակագրություններն են: Հուշադրամի անվանական արժեքն է 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, ք աշը` 33,6 գ, տրամագիծը` 40,0 մմ, որակը`  պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, քանակը`300 հատ: Հուշադրամի էսքիզների հեղինակն է  Հարություն Սամուելյանը:  Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: