Արմինֆո. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Հրաչ Բերբերյանը վստահ է, որ Հայաստանի տարածք ադրբեջանական խնձորների ապօրինի ներմուծման հետ կապված իրավիճակը միակը չէ:
Նրա խոսքով, ադրբեջանական գյուղմթերքն առաջին անգամ չէ հայտնվում Հայաստանում: Հայկական ծիրանը նույնպես անցած տարի «հայտնվել է» Ադրբեջանում: «Հայկական թերթով փաթաթված ծիրանը վաճառվել է ադրբեջանական շուկայում, ինչի առնչությամբ այնտեղ մեծ աղմուկ է բարձրացել»,- հայտարարել է նա: Փորձագետի կարծիքվ, շուկան մնում է շուկա, և դրա հետ ոչինչ չես անի:
Հիշեցնենք, որ ապրիլի երկրրդ կեսին մեծ աղմուկ էր բարձրացել Երևանի վաճառասեղաններին ադրբեջանական ծագումով խնձորների հայտնվելու առնչությամբ, և սկսվել էր հետաքննություն: Հայաստանի չորս քաղաքացու մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև ՀՀ ՊԵԿ մի քանի աշխատակից:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

