Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 18:18
Ալինա Հովհաննիսյան

Զարմինե Զեյթունցյան. Հայաստանի զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոնները կմիավորվեն

Զարմինե Զեյթունցյան. Հայաստանի զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոնները կմիավորվեն

Արմինֆո. Զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոնների միավորման նպատակով ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն հանդիպում էր կազմակերպել Հայաստանում գործող կառույցների համար: Այս մասին մայիսի 15-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, նշելով, որ առաջարկվում է կառուցները միավորել մեկ միասնական ապրանքանիշի ներքո, համագործակցության միասնական մոդելի շրջանակներում: «Շատ կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկները հասկանան, որ աշխատում են պետական մակարդակի կառույցի հետ»,-ասել է նա:

Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, Զեյթունցյանը նշել է, որ այս տարի կառավարությունը հաստատել է տեղեկատվական կենտրոնների ֆինանսավորումը Հայաստանի 5 քաղաքներում`Գառնիում, Գորիսում, Գյումրիում, Սևանում և Դիլիջանում: «Քաղաքների մեր ընտրությունը պայմանավորված է զբոսաշրջիկների այցելություններով այդ քաղաքներ»,-ընդգծել է նա: Ըստ Զեյթունցյանի, ֆինանսավորումը ենթադրում է աշխատավարձերի ապահովում տեղեկատվական կենտրոնների աշխատակիցներին: Նա նշել է, որ յուրաքանչյուր կենտրոնում կլինի 2-ական աշխատակից: «Ծրագրի տարեկան ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 81 մլն.դրամ, իսկ հաջորդ տարի մենք կընդլայնենք մարզերի ցանկը»,-ասել է նա, նշելով, որ նման Կենտրոնի ստեղծում է նախատեսվում նաև Մեղրիում` իրանցի զբոսաշրջիկների համար:

Մասնավորապես, տեղեկատվական կենտրոններում զբոսաշրջիկների անվճար հիմունքներով կտրամադրվեն հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի տրանսպորտի երթուղիների վերաբերյալ, քարտեզներ և այլն: «Քանի որ մտադիր ենք միավորել Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ուրեմն առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել ծառայությունների որակը», - ավելացրել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանի տեղեկատվական կենտրոններում  աշխատում է 30 մարդ, ովքեր իրենց համարում են զբոսաշրջության պետական ​​կոմիտեի լիարժեք անդամներ, ընդգծելով, որ երկրի կառավարությունը լիովին ֆինանսավորում է աշխատակիցների աշխատանքը: «Հայաստանում տեղեկատվական կենըրոնների գործունեությանմասին ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրենք այսօր կայացած քննարկումներից հետո, երբ սահմանվեն զբոսաշրջիկների հիմնական պահանջները և կենտրոնների գործունեության մյուս հարցերը», - եզրափակել է Զեյթունցյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծվել է 2016 թվականի հոկտեմբերին: