
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկվել և հաստատվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ: Մասնավորապես, եթե տարիներ շարունակ պետական բյուջեի կապիտալ ծախսերը զիջում էին պետական բյուջեի պակասուրդի մակարդակին` հիմնականում պայմանավորված լինելով արտաքին շոկերին դիմակայելու հանգամանքով, ապա միջնաժամկետ ժամանակահատվածում այն գերազանցելու է պետական բյուջեի պակասուրդի մակարդակը: Փոխարենը ընթացիկ ծախսերը հնարավորինս չափավորվելու են, և առավելապես կարևորվելու է այդ ծախսերի իրականացման արդյունավետությունը:
Միաժամանակ, հաստատվել են պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2018-2019 թթ. ճշգրտված և 2020 թ. կողմնորոշիչ չափաքանակները:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

