Արմինֆո. Կոնգոյի շուկան կարող է հետաքրքիր լինել հայկական ապրանք արտադրողների համար: Այս մասին մայիսի 17-ին հայ-բելգիական բիզնես-համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:
ՆՐա խոսքով, Կոնգոն իր տարածքով Աֆրիկայի ամենամեծ երկիրն է, իսկ բնակչությամբ`չորրորդը (մոտ 85 մլն.): «Հանրապետությունը կարիք ունի բարձր հավելյալ արժեքով ապրանքների, այդ թվում նաև դեղագործական ապրանքների: Հետևաբար, հայկական դեղամիջոցները կարող են մեծ պահանջարկ ունենալ Կոնգոյի շուկայում: Հանրապետությունը հանդիսանում է ալմաստի խոշոր արտահանողներից մեկը, հետևաբար, կարող են այդ ոլորտի հայկական ընկերությունների հետ հաստատվել հեռանկարային կապեր»,-ասել է Սաֆարյանը: Նա հավելել է, որ հայկական ապրանքները կարող են լիակատար հաջողությամբ իրացվել Կոնգայի շուկաներում:
Նա նաև ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցի նպատակը հայ-բելգիական համագործակցության ակտիվացումն է ձեռներեցության ոլորտում, ինչպես նաև ձեռնարկատերերի ներդրումային մտադրությունների իրականացման խթանումը:
Նշենք, որ հայ-բելգիական առևտրա-արդյունաբերական պալատը գործում է արդեն 12 տարի: Հանդիպումներն անցկացվում են առնվազն տարին մեկ անգամ: Երևանյան հանդիպումը տարբերվեց նրանով, որ առաջին անգամ հանդիպմանը մասնակցցին նաև Կոնգոյի գործարարները:
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

