Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 20:01
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարարությունը Ասիական զարգացման բանկը քննարկել են նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունները

ՀՀ ֆինանսների նախարարությունը Ասիական զարգացման բանկը քննարկել են նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մայիսի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունը:

Հարկ է նշել, որ Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1996 -ին: ԱԶԲ անդամներ են 67 պետություններ, որից 48-ը տարածաշրջանային անդամներ են, իսկ 19 – ը`ոչ տարածաշրջանային: Հայաստանը բանկի տարածաշրջանային անդամների ցանկում է 2005 թվականից: ԱԶԲ հիմնական նպատակն է խթանել տնտեսական աճը Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրներում, ուղղելով այդ շրջաններին ուղիղ փոխառություններ և ցուցաբերելով տեխնիկական օժանդակություն: Միջոցները հիմնականում տրամադրվում են ենթակառուցվածքների զարգացման (ջրամատակարարում, էներգետիկա, տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ), շրջակա միջավայրի պահպանությանը, տարածաշրջանային համագործակցությանը և ինտեգրմանը, ֆինանսների և կրթության ոլորտներին: