Ուրբաթ, 19 Մայիսի 2017 17:11
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացել է գերմանական երաժշտության երեկո, նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացել է գերմանական երաժշտության երեկո, նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին

Արմինֆո. Մայիսի 15-ին  Կոնվերս Բանկի  նախաձեռնությամբ կայացավ  գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երեկոյի հյուրերի թվում էին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, գործարարներ:

«Մենք երախտապարտ ենք  Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ Հայոց  Ցեղասպանության դատապարտման հարցում  իր  դիրքորոշման համար: Սա  լավ  օրինակ  է՝ հաստատելու,  որ  համամարդակային  արժեքները, մշակույթը  կնճռոտ հարցերը լուծելու և առաջ շարժվելու լավագույն  ճանապարհն են»,-  ողջունելով միջոցառման հյուրերին՝  դիվանագետների, արվեստագետների և գործարարների, ասաց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Հայաստանում Ամերիկյան Համալսարանի  դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը , կարևորևելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը  թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը և  կոտորված հայերի իրավահաջորդներին  ապագայում  իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:

Հայաստանում ԳԴՀ Արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հիմնականում, իր հերթին,  հիմնականում խոսեց  հայ-գերմանական կապերի ու դրանց զարգացման հնարավորությունների մասին: «Բուդեսթագի կողմից  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո Մեզ շնորհակալություն հայտնելու համար ԳԴՀ  դեսպանատան առջև էին հավաքվել հայ երիտասարդներ և վանկարկում էին «Դանքե Դոյչլանդ, Դանքե շոն»: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նման վերաբերմունքի արժանացած  միակ դեսպանն եմ Հայաստանում»,- իր խոսքը եզրափակեց դեսպանը՝  ազդարարելով գերմանական երաժշտության երեկոյի մեկնարկը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի, Շուբերտի, Բրամսի, Շումանի ,Վագների, ինչպես նաև հայ կոմպոզիտորների  ստեղծագործություններ՝  այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կատարմամբ:

Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են`Advanced Global Investments LLC`80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերություն` 14.06% և Էջմիածնի Մայր տաճար` 5%, բայց 100% բաժնետոմսերի անուղղակի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: