Շաբաթ, 20 Մայիսի 2017 13:32
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

Արմինֆո. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո-ինհայտնել են բանկի մամուլի ծառայությունում, Կոնվերս Բանկը, անկանխիկ գործարքների խթանման նպատակով, #ConverseVisaWeekend ակցիայի շրջանակներում իր հաճախորդներին է առաջակում առաջիկա երեք ամիսներին կատարել  անկանխիկ գնումներ Visa քարտերով և դրանց դիմաց պարգևներ ստանալու հնարավորություն է ընձեռում: 

 

Աղբյուրի համաձայն՝  մասնավորապես, յուրաքանչյուր 1 ամսվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին առնվազն 100000 դրամի 10 և ավելի անկանխիկ գնում կատարած հաճախորդը  կստանա iPhone 7 հեռախոս, իսկ առավելագույն  գումարի գնումներ կատարած ևս 3 հաճախորդներ  կստանան 100 000-ական ՀՀ դրամ: #ConverseVisaWeekend ակցիան գործելու է մինչև օգոստոսի 10-ը: Այդպիսով, ակցիայի գործարկման երեք ամիսներին հաճախորդները կպարգևատրվեն  3 iPhone 7  հեռախոսով և  900000 դրամով: Ակցիայի և պարգևատրման կարգի մանրամասները ներկայացված են՝  http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/05/15/conversevisaweekend/  հղմամբ:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսումե վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն ակտիվ քարտերի ընդհանուր թվով, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերի թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 15,3%, մինչև 44,3 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 14.8%, մինչև 147,7 մլրդ դրամ, այս ցուցանիշով 3 տեղից բարձրանալով 2-րդ տեղ: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրոթւյամբ Բանկն ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- տերմինալ, տարեկան կտրվածքով համապատասխանաբար աճելով`8.6% և 27.4%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa և միջազգային MasterCard քարտեր: