Երեքշաբթի, 23 Մայիսի 2017 11:59

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ավիացիայի ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ավիացիայի ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մաուրիս Ջորջեսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, Բրյուսելում կայանալիք «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների թեկնածու Մաուրիս Ջորջեսը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր տեսլականները և հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում:

Սերգեյ Ավետիսյանն իր հերթին անդրադարձել է «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ պարոն Ջորջեսի՝ հաղթանակի դեպքում նախանշված տարածաշրջանային համագործակցության տեսլականին: Հանդիպման ավարտին ՔԱԳՎ պետը հաջողություն է մաղթել պարոն Ջորջեսին՝ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի սպասվելիք ընտրություններում: