
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները երեք շաբաթ անընդմեջ անկումից հետո սկսեցին աճել: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն աճել են 1.1%, նախորդ շաբաթ տեղի ունեցած` 1.1% անկման փոխարեն: Ընդ որում, վայրընթաց դինամիկա է շարունակում ցուցադրել միայն պալադիումը, մինչդեռ ոսկու, արծաթի և պլատինի գները սկսեցին կտրուկ աճել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մայիսի 22-28-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19350,16 դրամ (շաբաթական աճը` 1.4%), արծաթ – 260.42 դրամ (շաբաթական աճը`2.6%), պլատինիում – 14547.65 դրամ (շաբաթական աճը` 2.5%), պալադիում – 12247.85 դրամ (շաբաթական անկումը`2.3%):
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

