Արմինֆո. Համայքները խոշորացնելու փոխարեն կառավարության ավել լավ կլիներ զբաղվել մեկ համայնքի զարգացմամբ, իսկ հետո զարգացման այդ մոդելը կիրառեր մյուս համայնքներում: Մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա կարծիքով, այդ ծրագիրը Հայաստանում իրականացվել է միջազգային կառույցների նախաձեռնությամբ: «Այդ գործընթացին դեմ հանդես են գալիս գյուղացիները, համայնքների ղեկավարները, տարբեր փորձագետներ: Բայց որոշ մասնագետներ, որոնք վարձատրվում են արտասահմանից, առաջ են տանում այդ գործը, որն անհրաժեշտ է կանգնեցնել: Ես շփվել եմ կառավարության անդամների հետ, նրանց մեծ մասը դեմ է այդ նախաձեռնությանը»,-նշել է նա: Մասնավորապես, նա նշել է, որ համայնքների խոշորացումը պետք է ընթանա կամավոր սկզբունքներով: Սակայն, տվյալ պարագայում գյուղական համայնքների խոշորացումը ենթադրում է բյուջեների կոնսոլիդացում, ինչը թույլ կտա տնտեսել պետական միջոցները: «Այնտեղ չէ, որ պետք է միջոցներ փնտրել»,-ասել է նա, հղում կատարելով հասարակական կազմակերպությունների գործունեությանը: «Շատ կարևոր է, որպեսզի խոշորացումը չվնասի գյուղի ինքնությանը: Իսկ ճնշման արտաքին գործոններից բացի տվյալ պարագայում հայտնվում են նաև ներքին գործոնները»,-պարզաբանել է նա:
Թ.Մանասերյանն ընդգծել է, որ Հայաստանում այս նախաձեռնության իրականացումն ավելի մեծ չափերով կնպաստի ուրբանիզացիայի աճին, այն դեպքում, երբ գյուղերն առանց այդ էլ գնալով դատարկվում են:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |