Հինգշաբթի, 25 Մայիսի 2017 14:32
Մարիաննա Մկրտչյան

«SCAT»-ը մայիսի 31-ից կմեկնարկի Աստանա-Երևան-Աստանա չվերթների իրականացումը

«SCAT»-ը մայիսի 31-ից կմեկնարկի Աստանա-Երևան-Աստանա չվերթների իրականացումը

Արմինֆո. «SCAT» ավիաընկերությունը «Ամառ-2017» ժամանակաշրջանում թռիչքներ կիրակակացնի Աստանայից Երևան:

Ըստ ԱրմԻնֆո-ին ուղարկված հաղորդագրության, ընթացիկ տարվա մայիսի 31-ից մեկնարկող թռիչքը կապված է Ղազախստանի երեք խոշոր քաղաքների`Պավլոդարի, Չիմքենդի և Ալմաթի հետ:

«Չվերթի բացումը հնարավոր դարձավ Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման արդյունքում: Չվերթի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տուրիզմի պետական կոմիտեի, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ընկերության ներկայացուցիչները, Հայաստանում Ղազախստանի դեսպանը և «SCAT» ավիաընկերության ներկայացուցիչները: