Արմինֆո. «ԻՆԳՈ Արմենիա» ԱԸ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության շրջանակում ուսանողների համար կազմակերպել է մեկամսյա վարպետաց դասեր, որին բանախոսություններով հանդես են եկել ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, վարպետաց դասերի նպատակն էր ուսանողներին փոխանցել գործնական գիտելիքներ՝ ուսանողների մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:
«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի խոսքով, ապահովագրական շուկան միշտ կարիք ունի երիտասարդ ու բանիմաց աշխատակիցների: «Ինչպես նաև՝ հավաստագրեր ստացած ուսանողները հնարավորություն կստանան ամռանը ընկերության տարբեր բաժիններում փորձառություն անցնելու և թափուր հաստիքների առկայության դեպքում առաջնահերթ կդիտարկվեն նրանց ինքնակենսագրականները», - ասել է նա:
Դասընթացների ավարտին մասնակիցներին հանձնվել են սերտիֆիկատներ:
«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն ստեղծվել է 1997 թվականին։ Ապահովագրական շուկայում ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում` տրամադրելով ապահովագրական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն առաջատար է ապահովագրական դասերի լիցենզիաների գծով. Աշխատում է գոյություն ունեցող 19-ից 16-ով և միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ: 2017 թվականին ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

