
Արմինֆո. Մինսկում ստեղծվել է Իրավատերերի կազմակերպությունների եվրասիական կոնֆեդերացիա, որը միավորել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տարածքում իրավատերերի իրավունքների կառավարման ազգային կազմակերպությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Մտավոր սեփականության համառուսաստանյան կազմակերպության մամուլի ծառայությունից, հիմնադիր խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ադրբեջանի առաջատար հեղինակային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Որպես Իրավատերերի կազմակերպությունների եվրասիական կոնֆեդերացիայի ստեղծման նախաձեռնող հանդես են եկել հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման ռուսական կազմակերպությունները: Նախաձեռնությանը հանավություն են տվել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների համակարգաստեղծ կազմակերպությունները:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

