Ուրբաթ, 26 Մայիսի 2017 18:15
Ալինա Հովհաննիսյան

ՀԶՀ-ն կաջակցի 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը

ՀԶՀ-ն կաջակցի 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի և Ներդրումների գծով տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքսե (TSD) ընկերություն, ծանոթացել զարգացման ծրագրերին։ Շրջայցից հետո «TSDե-ի ղեկավարների հետ քննարկել են Հիմնադրամի աջակցության  հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը, 2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ անցկացնել եվրոպական 22 երկրի 37 քաղաքում։

«Պետական և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Ի դեպ, արդեն 4 երկրում այդպիսի ներկայացուցչություններ են բացվել: Գործարարի հետ քննարկել են նաև ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրները՝ լուծման նպատակով։