Ուրբաթ, 26 Մայիսի 2017 21:05
Ալինա Հովհաննիսյան

Էռնեկյան դպրոցի շրջանավարտներին համակողմանի աջակցությունը միշտ էլ եղել է Կոնվերս Բանկի  ուշադրության կենտրոնում

Արմինֆո

Սեր հայրենիքի, ընտանիքի նկատմամբ, հարազատ կրթօջախից բաժանման ցավ ու հավատ ապագայի նկատմամբ: Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների ավարտական  միջոցառման հիմնական թեմաներն էին սրանք: Միջոցառումը դիտելու և շրջանավարտներին հրաժեշտ տալու համար կրթօջախ էին այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը, հոգևոր դասի, ինչպես նաև դպրոցի հովանավոր, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ներկայացուցիչներ:

<< 2009թին, երբ նոր էինք ձեռնամուխ եղել  Հայաստանում Հայորդաց տների  հիմնադրմանը, ինձ մոտեցավ արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը և աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Էռնեկյան կրթօջախի սաների կրթությունը, կրթական լավագույն պայմանների ստեղծումը և  դպրոցի սաներին մրցունակ գիտելիքների փոխանցումը միշտ էլ եղել են բարերարի ուշադրության կենտրոնում>>,- իր խոսքում ասաց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառը գոհունակությամբ նշեց, որ Էռնեկյան դպրոցի սաները միշտ էլ աչքի են ընկել <<հասունությամբ և մտքի ճկունությամբ>>, ինչի վկայությունն են հանրապետական օլիմպիադաներում գրանցած հաջողությունները: <<Էդուարդո Էռնեկյանը ուշադրությունից չի վրիպում ուսումնառությանը, դրա պայմաններին առնչվող ոչ մի մանրուք: Աստծո կամոք, հաջորդ տարի Էռնեկյան դպրոցի սաների առջև իր դռները կբացի  դպրոցի նոր շենքը, որը ևս կառուցվել է բարերարի աջակցությամբ>>,- ասաց Վեհափառը՝ շրջանավարտներին մաղթելով նվաճումներ ու ձեռքբերումներ, երազանքների իրականացում:

Կարևորվեց նաև Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի աջակցության դպրոցի սաներին՝ ուսումնառության ողջ ընթացքում ամենամյա կրթաթոշակների տրամադրումը:Կուտակված դրամագլուխը աշակերտներին է  տրվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի ISIC քարտերով:

<< Էռնեկյան դպրոցի շրջանավարտներին համակողմանի աջակցությունը միշտ էլ եղել է Էդուարդո Էռկենյանի կողմից կառավարվող խմբի կառույցների՝ այդ թվում Կոնվերս Բանկի  ուշադրության կենտրոնում: Այս տարվանից  դպրոցի սաներին կաջակցենքոչ միայն ուսումնառության տարիներին, այլև դպրոցը ավարտելուց հետո՝ աջակցելով բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև լավագույն սաներին հնարավորություն տալով գործնական պրակտիկա անցնել Բանկում>>,-ողջունելով կրթօջախի սաներին՝ ասաց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը՝ Բանկի ղեկավարության անունից  դպրոցի սաներին հետագայում աշխատանքով ապահովելու պատրաստակամություն հայտնելով :