
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճը դանդաղել է`1.1%-ից մինչև 0.1%: Ընդ որում, վայրընթաց դինամիկա է շարունակում ցուցադրել միայն պալադիումը, մինչդեռ ոսկու, արծաթի և պլատինի գները պահպանում են դրական դինամիկան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մայիսի 29-ից հունիսի 4-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19487,60 դրամ (շաբաթական աճը` 0.7%), արծաթ – 264.97 դրամ (շաբաթական աճը`1.7%), պլատինիում – 14665.08 դրամ (շաբաթական աճը` 0.8%), պալադիում – 11899.72 դրամ (շաբաթական անկումը`2.8%):