Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017 18:27
Ալինա Հովհաննիսյան

2017 թվականի հունվար-ապրիլին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով ավելացել է 0.5% 

2017 թվականի հունվար-ապրիլին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով ավելացել է 0.5% 

Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի թողարկումը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5%, մինչև 9939 տոննա` նախորդ տարվա 5.5%  անկման դիմաց: Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապրիլին ալյումինե փայլաթիթեղի թողարկման ծավալն աճել է 5.3%, մինչև 2634 տոննա:

Ալյումինե  գլանվածքի արտադրությունը 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 128 տոննա, տարեկան աճը`42.7 անգամ, նախորդ տարվա 66,7% անկման դիմաց: Միայն ապրիլին ալյումինի գլանվածքի արտադրության ծավալն աճել է 14 անգամ, մինչև 71 տոննա: Հիշեցնենք, որ 2016 թվականին այլումինե փայլաթիթեղի թողարկումը նվազել է 2.1% -ով,  մինչեւ 29 011 տոննա, 2015 թվականի 1.4% աճի դիմաց: 2016 թվականին ալյումինի գլանվածծքի թողարկման ծավալը նվազել է 47.7% -ով, մինչեւ 5,6 տոննա` 2015 թվականի 45,7% անկման դիմաց: