Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017 18:48
Էմմանուիլ Մկրտչյան

Չեխական ընկերությունները հետաքրքրված են վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի իրականացմանը Հայաստանում

Չեխական ընկերությունները հետաքրքրված են վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի իրականացմանը Հայաստանում

Արմինֆո. Մի շարք չեխական ընկերություններ, որոնք ունեն վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի զարգացման զգալի փորձ, նախօրեին Երևանում մեծ շնորհանդես էին կազմակերպել հայկական բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Չեխիայի դեսպանությունը: «Չեխիայում հսկայական փորձ է կուտակվել հիդրոէներգետիկայի, ֆոտովոլտաժային և հողմային պարկերի շինարարության և շահագործման ոլորտներում, և մեր ընկերությունները հետաքրքրված են համագործակցել Հայաստանի հետ, որը ձեռնամուխ է եղել լուրջ նախագծերի իրականացմանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում»,-շնորհանդեսի բացմանը հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:

Եկույթ ունենալով միջոցառման ընթացքում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկ դեպարտամենտի ղեկավար Հայկ Բադալյանը նշել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն աջակցելը  նախարարության առաջնահերթություններից է: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում մասնագետն ընդգծել է, որ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը, սկսած սարքավորումների ներկրման դիմաց վճարվող ԱԱՀ-ից ժամանակավորապես ազատելուց (մինչև 300 մլն.դրամ) մինչև լիցենզավորման ընթացակարգերի թեթևացում: Այդ միջոցառումներն ուղղված են նախարարության կողմից մշակված խոշոր ներդրումային ծրագրի հաջող իրականացմանը, որը մինչև 2020 թվականը նախատեսում է 40-50 մեգավատ հզորությամբ մի քանի արևային էլեկտրակայանների տեղադրում, որոնք կմիացվեն Հայաստանի ընդհանուր էլեկտրական ցանցին: Ծրագրի լիակատար իրականացումը, ըստ նախնական գնահատականների, կարող է ապահովել երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մինչև 8%-ը: Ծրագրի հաջողության կարևոր պահն է օրենսդրական խթանիչ նորմատիվը, որն ապահովում է էլեկտրական ցանցերի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի երաշխավորված գնում` 20 տարիների ընթացքում, ընդ որում`ներդրողներին հարմարավետ սակագներով, որոնք հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ նախարարության գնահատականների, 1 ՄՎտ հզորությամբ արևային մեկ կայանի շինարարության ծախսերը կազմում են մոտ 1 մլն.դոլար, ինչը շահավետ և հարմար է ներդրողներին:

Անդրադառնալով արևային էներգետիկայի զարգացմանը, որի համար ստեղծված է, այսպես կոչված, Հայաստանի «արևային քարտեզը», Բադալյանը տեղեկացրել է, որ երկրում արդեն լիցենզիա են ստացել և կառուցվում է 3 ֆոտովոլտաժային կայան, այդ թվում, երկուսը`1 ՄՎտ, իսկ մեկը`500 ԿՎտ հզորությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում նախարարոթյունն արդեն անհրաժեշտ հետազոտություններ է կատարել երկրի 6 շրջաններում, և Գեղարքունիքի Մասրիկ բնակավայրում մինչև 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով արդեն հայտարարվել է մրցույթ: Արդյունքում, ենթադրվում է, որ այդ խոշոր կայանի էլեկտրաէներգիայի սակագինը չի գերազանցի 6 ցենտը`1 ԿՎտ էլեկտրաէներգիայի դիմաց:

Իսկ շնորհանդեսին ներկա չեխական SWH Groop ընկերության ներկայացուցիչ Անտոնի Կոլկան (Antonin Kolka) ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ իր ընկերությունը մտադիր է մասնակցել Մասրիկի էլեկտրակայանի կառուցման մրցույթին: Նրա խոսքով, երկրում լավ պայմաններ են ստեղծված վերականգնվող էներգետիկայի նախագծերին օտարերկրյա ներդրողներին ներգրավելու ուղղությամբ: Բացի ֆոտովոլտաժային կայանների շինարարությունից, նրա ընկերությունը, որը հիմնականում լուծում է ինժինիրինգային խնդիրներ, Հայաստանում ունի ևս մի քանի նախագիծ, այդ թվում`էլեկտրակայանի կառուցումը, որը էլեկտրաէներգիա կարտադրի կենցաղային թափոնների վերամշակման միջոցով: Նա նշել է, որ ընկերությունն սպասում է կառավարության հստակ առաջարկներին, որպեսզի հասկանա պետության խնդիրներն ու երկարաժամկետ շահերը` ներդրողներին դրանք ծանոթացնելու և գործընկերներ փնտրելու համար: «Կառավարության այդ փաստաթղթերով ու երաշխիքներով մենք կարող ենք սկսել անհրաժեշտ դրամական ռեսուրսներ փնտրել»,-նշել է մասնագետը: Նա տեղեկացրել է նաև նախնական ծրագրի մասին, որն ստեղծված է Տավուշի մարզի համար, որը նույնպես ներկայացվել է շնորհանդեսին: Նախնական հաշվարկներով այն կարժենը 30 մլն.եվրո, կվերամշակի մինչև 54 տոննա թափոն, արտադրելով 64 ՄՎտ էլեկտրաէներգիա: Ներդրումների ետ վերադարձը (ROI) կապահովվի 8 տարում, 13% եկամտաբերության ներքին նորմայի (IRR)  և 4.2 մլն.եվրո տարեկան շահույթի (EBITDA) պայմաններում:

Նշենք, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման գագաթնակետը Չեխիայում վրա հասավ 2000 թվականներին, երբ կառուցվեց ավելի քան 300 հողմային և մոտ 28 հազար արևային էլեկտրակայան, որոնք միասին արտադրում են 2,300 ՄՎտ էլեկտրաէներգիա, կամ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 5%-ը: Վերջին տարիներին  կառավարությունը սահմանափակեց ոլորտի աճն արդյունաբերական մասշտաբներով, պայմանավորված էլեկտրաէներգիայի ավելցուկով և դրա ազդեցությամբ սակագնային քաղաքականության վրա: Սակայն, միևնույն ժամանակ, պետությունը շարունակում է հաջողությամբ խթանել մասնավոր ծրագրերն այլընտրանքային էներգետիկայի զարգացման ոլորտում: Առաջիկա երեք տարիներին տանիքների վրա Չեխիայում կհայտնվեն ավելի քան 40 հազար նոր արևային միկրո-էլեկտրակայաններ: Ոլորտի  արդյունաբերական զարգացման սահմանափակումները (առանց կուտակման) նեղացրել են արդեն մեծ փորձ ձեռք բերած ինժեներական ընկերությունների հնարավորությունները սեփական երկրում: Հետևաբար, նրանք սկսել են իրենց հայացքներն ուղղել դեպի նոր շուկաներ, այդ թվում նաև դեպի Հայաստան, որը հարուստ է «քամիներով» ու «արևով»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
04.11.2025
RUB4.740.01
USD382.550.00
EUR440.12-0.35
GBP500.15-2.10
CAD271.87-0.49
JPY24.910.10
CNY53.69-0.03
CHF473.34-0.29