
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցությունների կոմիտեի անդամ Գրեյս Նապոլիտանոն աջակցություն է հայտնել Լոս Անջելեսի ու Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն սկսելու Ամերկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) նախաձեռնությանը:
ANCA հաղորդման համաձայն, Նապոլիտանոն հայտարարել է, որ ըստ ամենայնի կաջակցի այդ նախաձեռնությանը, այդ թվում` ԱՄՆ Կոնգրեսում:
Մայիսին ANCA ներկայացուցիչները հանդիպել էին «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ» ընկերության ղեկավարության հետ` դեպի Երևան ուղիղ չվերթների գործարկման հարցը քննարկելու նպատակով: ANCA-ն ԱՄՆ լիազոր կառույցներին կոչ է արել աջակցել այդ նախաձեռնության իրագործմանը: