Արմինֆո.2017 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի առևտրի ոլորտի աճը պայմանավորված էր մեծածախ առևտրի տեմպերի աճով, մանրածախ առևտրի դրական դինամիկայով և ավտոմեքենաների վաճառքի աճով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի հատվածի հասույթը մայիսի 1-ին կազմել 685.8 մլրդ. դրամ ($ 1.4 մլրդ), տարեկան կտրվածքով աճը`12.1%, նախորդ տարվա 0.7% անկման դիմաց: Ընդ որում, 2017 թվականի ապրիլին առևտրի շրջանառությունը Հայաստանում արձանագրել է տվել 1,1% անկում, մինչև 196.6 մլրդ. դրամ ($ 405.4 մլն դոլար):
Մեծածախ առևտրի ծավալները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 18,1%, մինչև 295.7 մլրդ. դրամ ($ 609 մլն.), 2016-ի` 5,7% աճի փոխարեն: Միայն ապրիլին մեծածախ առևտրի շրջանառությունը Հայաստանում աճել է 0.7%, մինչև 89.5 մլրդ դրամ:
Մանրածախ առևտրի հասույթն աճել է 6.2%, մինչև 362.1 մլրդ. դրամ ($ 745.7 մլն), նախորդ տարվա 4.6% անկման փոխարեն: Միայն ապրիլին մանրածախի հասույթը նվազել է 1,5%, մինչև 99.5 մլրդ դրամ: Մանրածախի կառուցվածքում ամենաբարձր շրջանառությունն ապահովել են խանութները (այդ թվում`սուպերմարկետներ) - 282.3 մլրդ դրամ կամ 78% (տարեկան աճը`7.7%): Այնուհետև հաջորդում են`առևտրի մյուս օբյեկտները - 45.2 մլրդ դրամ կամ 12.5% (տարեկան աճը`9,6%), սպառողական շուկաները - 19.7 մլրդ.դրամ, կամ 5.4% (տարեկան անկումը`15%), կրպակները - 9,4 մլրդ կամ 2.6% (տարեկան աճը`5.5%), գյուղատնտեսական շուկաները - 5.5 մլրդ դրամ կամ 1.5% (տարեկան անկումը`3.6%):
Ավտոմեքենաների առքի / վաճառքի ծավալը 2017-ի հունվար-ապրիլին ավելացել է 39.9%, մինչև 28,034 մլրդ. դրամ ($ 57.7 մլն դոլար), նախորդ տարվա անկումը`1,5%: Ամսական կտրվածքով ավտոմեքենաների աեքի/վաճառքի հասույթը նվազել է 15,2%, մինչև 7.5 մլրդ դրամ:
Հայաստանի առևտրաշրջանառության ընդհանուր կառուցվածքում առյուծի բաժինը (52,8%) կազմել է մանրածախ առևտուրը, 43.1%-ը`մեծածախ առևտուրը, իսկ 4.1% - ը` ավտոմեքենաների առքի / վաճառքի ծավալը:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի ապրիլին կազմել է 485.14 դրամ / $ 1, իսկ հունվար-ապրիլին`485.62 ՀՀ դրամ / $ 1: