
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում 2017 մայիսին առյուծի բաժինը կազմում է արտարժութային բաղադրիչը` 63% կամ 1.447 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 9.6%` չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը: Իսկ դրամային վարկավորմանը բաժին է ընկնում 37% կամ 850.6 մլրդ դրամ` 27.8% տարեկան աճով:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին տրամադրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2017 թվականի մայիսին բանկային վարկավորման ընդհանուր ծավալն աճել է տարեկան 14.2%-ով` հասնելով 2.449 տրլն դրամի: Իսկ չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը` Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումներն ավելացել են տարեկան կտրվածքով 15.7%-ով` կազմելով 2.298 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի բաժինը 2017 թ. մայիսին կազմել է, համապատասխանաբար, 4.74% (նախորդ տարվա 5.19% դիմաց) եւ 1.41% (նախորդ տարվա 2.16% դիմաց): Տարեկան կտրվածքով Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերի ծավալը նվազել է 25.5% -ով` մինչև 34,5 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերինը աճել է 4,4%-ով` մինչև 116.2 մլրդդրամ:
Ըստ վիճակագրական տվյալների, դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2017թ. մայիսին ձևավորվել է 15.18% մակարդակում (նախորդ տարվա 17.94% դիմաց): 28.04.17 դրությամբ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484,68 դրամ/1դոլար:
RUB | 4.73 | 0.03 |
USD | 382.48 | -0.09 |
EUR | 440.27 | 0.93 |
GBP | 500.28 | 1.94 |
CAD | 271.32 | 0.61 |
JPY | 24.88 | -0.02 |
CNY | 53.70 | 0.02 |
CHF | 472.66 | 0.76 |

