Ուրբաթ, 2 Հունիսի 2017 19:37
Ալինա Հովհաննիսյան

Մայիսին Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը կրճատվել են տարեկան 25,5%-ով

Մայիսին Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը կրճատվել են տարեկան 25,5%-ով

Արմինֆո. Մայիսին Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կրճատվել է տարեկան կտրվածքով 25,5%-ով` 2017 թվականի մայիսի 1-ին կազմելով  34,6 մլրդ դրամ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, դրան զուգընթաց ավելացել է երկարաձգված վարկերի ծավալը` կազմելով 116.2 մլրդ դրամ:

Վարկային միագումար պորտֆելում ժամկետանց վարկերի բաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.41%, (նախորդ տարվա 2.16%-ի դիմաց), իսկ երկարաձգված վարկերի բաժինը` 4.74% (մեկ տարվա վաղեմության 5,19%-ի դիմաց):

Ժամկետանց վարկերի պորտֆելում 59.5%-ը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, իսկ մնացած 40.5%-ը` կարճաժամկետ վարկերին, որոնց  բացարձակ մեծությունը կազմել է, համապատասխանաբար,  20,5 մլրդ եւ 14 մլրդ դրամ:

Երկրարաձգված վարկերի առյուծի բաժինը նույնպես կազմել են  երկարաձգված վարկերը` 57.9% կամ 67.3 մլրդ դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը կազմել է 42,1% կամ 49 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ, բանկային վարկավորման ծավալը 2017թ. մայիսին աճել է  տարեկան 14.2%-ով` կազմելով 2.449 տրլն դրամ: Իսկ չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումներն ավելացել են տարեկան կտրվածքով 15.7%-ով` կազմելով 2,298 տրլն դրամ: (28.04.17 դրությամբ դոլարի նկատմամբ  դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484,68 դրամ/1դոլար):