Ուրբաթ, 2 Հունիսի 2017 20:04
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 1,9%-ով` հաշիվների 0,3% աճի պայմաններում

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 1,9%-ով` հաշիվների 0,3% աճի պայմաններում

Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազայում եղել է 2.343.225 ֆիզիկական և իրավաբանական անձ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2,421,181 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,355,612 հաշիվներ, որոնցից 4,196,171-ը ֆիզիկական անձանց  հաշիվներ են, 159 441-ը` իրավաբանական անձանց:

Ըստ աղբյուրի, տարեկան կտրվածքով Հայաստանի բանկերի հաճախորդների բազան համալրվել է 1,9% -ով կամ 44,016 հաճախորդով: Ընդ որում, բանկերի հաշիվների թիվը տարեկան կտրվածքով  աճել են 0,3% -ով:

Հարկ է նշել, որ 2015-2016 թվականներին Հայաստանի բանկային շուկայից դուրս է եկել չորս բանկ` ՊրոԿրեդիտ եւ ԲՏԱ (2015 թ. դեկտեմբերին), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ Հայկական զարգացման բանկը (2016 թ. դեկտեմբերին), միավորվելով, համապատասխանաբար,  Ինեկոբանկի, Հայէկոնոմբանկի, Արդշինբանկի և Արարատբանկի հետ: Արդյունքում` 2017 թվականին Հայաստանում մնացել է  17 բանկ: